Ադրբեջանը հարվածել է ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող խմբին
September 30, 2022 8:14 pm | by admin | posted in NEWS

Սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։
Այսօր կառավարության հերթական նիստում անդրադառնալով երեկվա հերթական ողբերգական միջադեպին` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, ևս գտնվել են Հայաստանի տարածքում
Փաշինյանը
Նա նաև շեշտեց, որ սա Ադրբեջանի ագրեսիայի շարունակությունն է։ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքը, և այս պարագայում ՀՀ աներկբա դիրքորոշումն է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, ու Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է խափանել դրանք։