September 30, 2022 8:19 pm | by
admin
| posted in
NEWS
Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ժամեր առաջ տեղի ունեցած սադրանքին։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
September 30, 2022 8:14 pm | by
admin
| posted in
NEWS
Սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։
Այսօր կառավարության հերթական նիստում անդրադառնալով երեկվա հերթական ողբերգական միջադեպին` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, ևս գտնվել են Հայաստանի տարածքում
Փաշինյանը
Նա նաև շեշտեց, որ սա Ադրբեջանի ագրեսիայի շարունակությունն է։ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքը, և այս պարագայում ՀՀ աներկբա դիրքորոշումն է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, ու Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է խափանել դրանք։
September 30, 2022 7:46 pm | by
admin
| posted in
NEWS
Այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած էր։ Շաբաթը սկսվել էր սուսերամարտի մրցաշարով, սակայն սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը չարագուշակ լուրեր սկսեցին գալ սահմանից. Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում էր Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղակայված դիրքերն ու բնակելի տարածքները։ Արդյունքում կան զոհեր, վիրավորներ և՛ քաղաքացիների, և՛ զինծառայողների շրջանում։
Սահմանին տիրող իրավիճակի պատճառով շաբաթվա ընթացքում մի քանի օր բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։ Նրանց միացել էին նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք փաստաթուղթ ստորագրեցին, որպեսզի գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ ՔՊ–ական պատգամավորները, սակայն չհամաձայնեցին ստորագրել այդ ձևաթղթի տակ։
Այդ ընթացքում, Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, բուհերի ուսանողները դիրքեր ուղարկելու համար օգնություն էին հավաքում` սնունդ, դեղորայք, հագուստ, ծխախոտ և այլ անհրաժեշտ իրեր։
September 30, 2022 7:44 pm | by
admin
| posted in
NEWS
ԱՄՆ-ն թիրախում է պահում բոլոր երկրները, այդ թվում` ԱՊՀ-ում Ռուսաստանի հարևաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով երկրի կազմում չորս նոր սուբյեկտների ընդունման արարողության ժամանակ:
Նրանց թիրախում բոլորն են, այդ թվում մեր մոտակա հարևանները` ԱՊՀ երկրները։ Միևնույն ժամանակ, Արևմուտքն ակնհայտորեն նրանց վաղուց է ցանկալին իրականության տեղ ներկայացնում։ Այսպես` պատժամիջոցային բլիցկրիգ սկսելով Ռուսաստանի դեմ, նրանք կարծում էին, որ կկարողանան հերթական անգամ իրենց հրամանով ամբողջ աշխարհը շարք կանգնեցնել, բայց, ինչպես պարզվեց, այդքան պայծառ հեռանկարը ոչ բոլորին է գրգռում, բացի վերջացած քաղաքական մազոխիստներից և միջազգային հարաբերությունների այլ ոչ ավանդական ձևերի երկրպագուներից
Պուտին
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, պետությունների մեծ մասը «հրաժարվում են պատվի առնել, այլ ընտրում են Ռուսաստանի հետ համագործակցության ողջամիտ ճանապարհը»:
September 30, 2022 7:35 pm | by
admin
| posted in
NEWS
Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշվում է, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ: