ՊՆ. սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել


Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշվում է, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ: